News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Բոլոր հույսերը, որ Հայաստանի կառավարությունը ռուսականից հետո, հանրապետության տարածքում ժամային փոփոխություններ չի կատարի, չարդարացան: Ամառային ժամանակին անցնելուց հրաժարվելը գրեթե որոշված հարց է: Իսկ դա միայն մեկ բան է նշանակում. Օրինակ, հունիսին լույսը կսկսի բացվել առավոտյան ժամը  04.30-ին, իսկ ամբողջ ամառվա ընթացքում մութը մեկ ժամ շուտ կընկնի:

Ամենից ուշագրավն այն է, որ Մոսկվայի հետեւից անպայման ինչ-որ «հերոսական» քայլ կատարելու անհուն ձգտումը հանգեցրեց Ռուսաստանի հեռացող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կամքին միանգամայն հակասող մի որոշման: Եթե Ռուսաստանը հրաժարվել է ձմեռային ժամանակին անցնելուց` թողնելով ամառայինը, ապա Հայաստանը հրաժարվում է հենց ամառային ժամանակից: Արդյունքում երեւանյան ժամանակն այսուհետ միշտ կհամապատասխանի մոսկովյանին:

Ինչպես եւ սպասվում էր, ոչ մի ծանրակշիռ փաստարկ այս որոշման համար չներկայացվեց, բացի ժամերի փոփոխության հետ կապված խնդիրների մասին անիմաստ խոսակցություններից: Չգիտեմ, թե ով է այդքան ուժգին տառապել այդ «ահեղ փորձությունից», բայց հիմա արդեն կտուժեն բոլորը: Համենայն դեպս քաղաքային, առավել եւս` մայրաքաղաքային բնակչությունը որ հաստատ կտուժի: Եթե հաշվի առնենք քաղաքային կյանքի ռիթմը, ակնկալել, որ ամռանը բոլորը մեկ ժամ շուտ կպառկեն քնելու, մեղմ ասած չենք կարող: Արդյունքում բոլորը հենց այնպես օրվա մութ ժամանակի առողջ քնի մեկ ժամը կկորցնեն, քանի որ ամառային պայծառ արեւը առավոտյան 05.00-ին դրան հաստատ չի նպաստի: Բայց գործն արված է, ուղղակի հետաքրքիր է` ո՞ւմ էր դա հարկավոր…

 

Արամ Ստեփանյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news