News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական որոշ «գրանտային կազմակերպություններ» «պատահական չեն»  շահարկում բանակային միջադեպերի թեման: Հունվարի 31-ի մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Գեներալի կարծիքով` շատ հասարակական կազմակերպություններ դրամաշնորհներ են ստանում միջազգային կազմակերպություններից, որոնցում ներառված է նաեւ նրանց վրա հաճախ ուժեղ ազդեցություն գործող Թուրքիան: Նման կազմակերպություններից մի քանիսը, քողարկված գեղեցիկ անվանումների ներքո, իրենց այնքան էլ գեղեցիկ չեն դրսեւորում: Այսպիսով, ըստ Տեր-Թադեւոսյանի, չի բացառվում, որ ոչ կառավարական կազմակերպություններից ոմանք ուղղակի վաստակում են ստացված դրամաշնորհները:

«Բայց միաժամանակ կան կազմակերպություններ, որոնց սիրտը ցավում է», - նշել է գեներալը: Պատասխանելով բանակային միջադեպերի պատճառների վերաբերյալ հարցին` գեներալն ընդգծել է, որ «պատահարներ լինում են բոլոր երկրների բանակներում» ոճի հայտարարություններն անընդունելի են: «Դա արդարացում չէ, եւ պետք չէ մատնանշել վիճակագրությունը, թե քանի դեպք է եղել նախորդ, քանի` այս տարի», - ասե է գեներալը` հավելելով, որ անգամ մեկ զինվորի մահը խաղաղ պայմաններում ողբերգություն է: Ըստ Տեր-Թադեւոսյանի` բանակում պետք է այնպիսի կարգուկանոն լինի, որ ոչ լրագրողները, ոչ հասարակական կազմակերպությունները նման հարցեր բարձրացնելու առիթ չունենան: Պաշտպանության նախարարությունում կարգապահությունը մեծացնելու ինտենսիվ աշխատանք է տարվում, հավելել է Տեր-Թադեւոսյանը: Գեներալը նաեւ ընդգծել է երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարեւորությունը: «Խորհրդային շրջանում շատ ֆիլմեր կային Հայրենիքի պաշտպանների մասին», - նշել է Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք անհրաժեշտ է, որ ապագա սպաները սկզբնապես ծառայեն բանակում, գեներալը նկատել է, որ «դրանում տրամաբանություն կա», քանի որ երիտասարդ սպան պետք է իմանա` ինչ է զինվորական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ