News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հավաստի տեղեկություններով` ԼՂՀ զորամասերից մեկում այսօր զինծառայող է մահացու վիրավորվել: Մեր աղբյուրի փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ջաբրայիլի շրջանի զորամասում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատեց այս տեղեկատվությունը, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2ին ժամը 17:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում:

Հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված  ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է:  Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

NEWS.am-ը  նոր մանրամասներ կհաղորդի ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ