News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 19-ին Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցու փլուզման փաստը վրացական իշխանությունների հանցավոր անգործության օրինաչափ արդյունք եւ երկրի հայ փոքրամասնության նկատմամբ իրականավող խտրական քաղաքականության հերթական դրսեւորում է: Այդ մասին ասված է «Երկիր» միության տարածած հայտարարության մեջ:

«Տարիներ շարունակ միտումնավոր ձգձգելով Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի եւ հայոց եկեղեցիների վերադարձման հարցերի լուծումը՝ Վրաստանի կառավարությունը բացահայտորեն արհամարհում է Վիրահայոց թեմի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի իշխանությունների, հայաստանյան եւ սփյուռքյան ոչ կառավարական կազմակերպությունների բազմաթիվ դիմումները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, միջազգային իրավապաշտպան կառույցների կոչերն ու հանձնարարականները»,- նշում են հայտարարության հեղինակները:

«Երկիր» միությունն արձանագրել է, որ վրացական իշխանությունների կողմից իրականացվող հայ բնակչության, որպես փոքրամասնություն կարգավիճակից բխող, կենսական խնդիրների անտեսման քաղաքականությունը միմիայն հանգեցնելու է ինչպես վիրահայության, այնպես ել հայության շրջանում հիասթափության եւ դժգոհության տրամադրությունների ուժեղացմանը, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա:

Ի դեպ, վաղը, ժամը 14-ին, Հանրապետության Հրապարակից դեպի ՄԱԿ եւ Վրաստանի դեսպանատուն տեղի է ունենալու բողոքի երթ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին իրավաբանական կարգավիճակ տալու, հայ եկեղեցիները վերադարձնելու, հայ ժողովրդի մշակութային արժեքները հարգելու ու պահպանելու պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ