News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Զովունի համայնքում մեկ շաբաթ է՝ 12 համարի երթուղային ավտոբուսը չի աշխատում։ Դա միակ տրանսպորտային միջոցն էր, որով համայնքի բնակիչները գալիս էին Երեւան։

Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է։ Եթե 12 համարի երթուղայինն արժեր 100 դրամ, ապա «Մուլտի տրանսպորտ»–ով Զովունիից Դավիթաշեն հասնելու համար բնակիչները վճարում են 200 դրամ։

Բնակիչները NEWS.am–ի հետ զրույցում օրեր առաջ դժգոհել էին,  որ ստիպված են կրկնակի վճարել Զովունիից Երեւան հասնելու համար։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ 12 համարի ավտոբուսը սպասարկում է Երեւանի վարչական շրջանները եւ օրենքի համաձայն՝ համայնքը որոշել է դադարեցնել իր վարչական տարածքներից դուրս փոխադրումները։ 

«Այս պահին միջանկյալ լուծում է առաջարկվել, որ սպասարկումը կիրականացնի Կոտայքի մարզի միասնական օպերատորը՝ «Մուլտի տրանսպորտը», մինչեւ նոր երթուղու ձեւավորվելն ու մրցույթ հայտարարվելը»,– տեղեկացրեց նախարարի խոսնակը։

Զովունի համայնքի վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանն էլ ասաց, որ նման խնդիր առաջիկայում սպասվում է նաեւ Պռոշյան եւ Քասախ բնակավայրերում, եւ հիմա քննարկումներ են անցկացվում, որպեսզի այս համայնքները սպասարկող մեկ գիծ ստեղծվի։

«Քննարկումներ կան  Պռոշյան–Քասախ–Երեւան–Զովունի երթուղի ստեղծելու մասին։ Մինչեւ նոր մրցույթ հայտարարելը, պետք է հստակեցվի, թե Երեւանի որ փողոցներով կանցնի այդ երթուղին, որպեսզի երեք գյուղերի բնակիչներին էլ ընդունելի լինի։ Այս ընթացքում «Մուլտի տրանսպորտը» ժամանակավորապես Զովունի– Դավիթաշեն երթուղի է իրականացնում, որի համար երկու ավտոբուսային միջոց է տրամադրել եւ փոխադրումները կատարում է 200 դրամով։ Ժողովրդի համար անընդունելին հենց այդ է, որ Զովունիից Դավիթաշեն 200 դրամով են գնում–գալիս, որովհետեւ կարճ երթուղի է։ Հիմա քննարկումները նաեւ այդ ուղղությամբ են գնում, մենք գրություն ենք պատրաստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որ հստակեցնենք նաեւ՝ հնարավո՞ր է փոխադրման գինը իջեցվի մինչեւ նոր մրցույթ հայտարարելը»,– ասաց Զովունիի վարչական ղեկավարը եւ հույս հայտնեց, որ մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի քննարկումների արդյունքը։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ–ից, սակայն այնտեղից հրաժարվեցին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Թբիլիսիի Սուրբ Նշանի գերեզմանաքարերը՝ աղբակույտի մեջ. վիճելի եկեղեցու հարեւանությամբ շինարարություն է սկսվել (ֆոտո)
Ահազանգել էր հարեւանությամբ բնակվողներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել...
Ամենաշատ