News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր` փետրվարի 8-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք:

Նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի առանձնազրույցը, տեղի կունենա հանդիպում Հայաստանում ՌԴ Սահմանապահ վարչությունում:

Նախատեսվում է նաեւ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով կստորագրվի այցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Պատվիրակությանը կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ