News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այսօր` փետրվարի 16-ին, պաշտոնական այցով մեկնում է Կիպրոս: Այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել լրատվամիջոցների եւ վերլուծաբանների շրջանում, քանի որ դա Իսրայելի կառավարության ղեկավարի առաջին այցն է կղզի-պետություն:

Մեկօրյա այցի շրջանակներում Նեթանյահուն կհանդիպի Կիպրոսի նախագահ Դիմետրիս Խրիստոֆիասի , ընդդիմության ղեկավար Նիկոս Անաստասիադեսի եւ կառավարության անդամների հետ:

Ինչպես տեղեկացնում է իսրայելյան վարչապետի մամուլի ծառայությունը, բանակցությունների օրակարգում ներառված են գազարդյունահանման եւ էներգետիկական անվտանգության հարցեր: Փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ զբոսաշրջության ոլորտը եւ Միջերկրական ծովի հետազոտումը, նախատեսվում է տարերային աղետի դեպքում փոխօգնության եւ օդային ու ծովային ուժերի օգնությամբ փրկարարական ոլորտում համագործակցության համաձայնագրերի ստորագրում:
Բայց բանակցությունների գլխավոր թեման, իսրայելյան եւ կիպրոսյան լրատվամիջոցների վկայությամբ, կդառնա կղզում իսրայելական ռազմաօդային ուժերի ջոկատի տեղակայման հարցը:

Ինչպես հայտնել է կիպրոսյան Famagusta Gazette թերթը, իսրայելյան կողմը ցանկանում է ՑԱԽԱԼ-ի ինքնաթիռները տեղակայել  Պաֆոս քաղաքի շրջակայքում գտնվող Անդրեաս Պապանդրեուի անվան ավիաբազայում:

Ինչպես ենթադրվում է, կղզի ուղարկված ինքնաթիռների հիմնական խնդիրը Իսրայելին եւ Կիպրոսին պատկանող Արեւելյան Միջերկրածովյան գազային  հանքավայրերի անվտանգությունն ապահովելն է լինելու: Այդ հանքավայրերին կարող են սպառնալ ոչ միայն ահաբեկիչները: Թուրքիան միայն իր կողմից ճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության » անունից բնական գազի պաշարներ պարունակող տարածքի մի մասի նկատմամբ պահանջատիրություն է ներկայացրել:

Շուրջ մեկ ամիս առաջ Կիպրոսի պաշտպանության նախարար Դիմետրիս Էլիադեսը Իսրայել կատարած այցի ընթացքում երկու երկրների միջեւ պաշտպանական համագործակցության համաձայնագիր է ստորագրել: Այն վերաբերել է հատուկ ծառայությունների միջեւ տեղեկատվության փոխանակմանը եւ գազային հանքավայրերի անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների համակարգմանը, հաղորդում է newsru.co.il-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել