News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան խոստացել է կին գտնել Ռուսաստանի նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի համար` նշելով, որ ինքը եւս դեմ չէ դառնալ Ռուսաստանի առաջին տիկինը, սակայն չի կարող քանի էր «դեռ երկար ժամանակ ազատ չի լինի»: Այդ մասին Պուգաչովան հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի նախագահ Պրոխորովի կինը, հաղորդում է КорреспонденТ.net-ը:

«Օրենքով ես պետք է դառնամ առաջին տիկինը, սակայն ես ազատ չեմ եւ երկար դեռ երկար ժամանակ ազատ չեմ լինելու: Իսկ ինձ նման երկրորդին գտնելը դժվար է»,-ասել է Պուգաչովան` նշելով, որ մի խումբ համախոհներ, այդ թվում եւ ինքը կօգնեն Պրոխորովին կին գտնել:

«Թող իրեն արժանի կին գտնի…մենք կօգնենք նրա»,-ասել է Պուգաչովան:

Հիշեցնենք, որ 2012-ի փետրվարի 2-ին Պուգաչովան ստացել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձի կարգավիճակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ