News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են մարտի 4-ին մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրությանը:

Հայաստանում ՌԴ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ

Երեւանում, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի,Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում մշտապես բնակվող եւ ժամանակավոր գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են քվեարկել մարտի 4-ին ժամը 08.00-ից մինչեւ 20.00-ն № 5015 ընտրատարածքում Հայաստանում ՌԴ դեսպանությունում հետեւյալ հասցեում` Երեւան, Գրիգոր Լուսավորչի փողոց, տուն 13-ա:

Լոռիի եւ Շիրակի մարզերում մշտապես բնակվող եւ ժամանակավոր գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են քվեարկել մարտի 4-ին ժամը 08.00-ից մինչեւ 20.00-ն №5020 ընտրատարածքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունում հետեւյալ հասցեում` Գյումրի, Գարեգին Նժդեհի փողոց, տուն 1:

Ընտրաթերթիկները ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ այլ` ՌԴ քաղաքացու անձնագիրը փոխարինող փաստաթուղթ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ