News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, Արդարադատության նախարարության Պետռեգիստրի եւ ոչ առեւտրային կազմակերպությունների վերահսկողության բաժնի պետ Արսեն Բաբայանը` դատախազ Հակոբ Բաբայանի որդին, աշխատանքի նոր առաջարկ է ստացել:

«Հնարավոր է նա դառնա վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակը, ավելի կոնկրետ` միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը: Ինքը` Արսեն Բաբայանը, մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկությունը: «Իրականում ես չեմ նշանակվել վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ: Այդպիսի առաջարկ ստացել եմ, բայց հրաման չկա: Դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց Արսեն Բաբայանը:

Նշենք, որ վերջինս մի քանի օր առաջ իր զբաղեցրած պաշտոնի համար քաղծառայողի քննություն էր հանձնել եւ, իր ասելով, գրեթե գերազանց արդյունքներ գրանցել: Փաստորեն, մի տեղում քննություն է հանձնել, մյուս առաջարկին` համաձայնել»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ