News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երգչուհի Ադելը BRIT Awards - ի դափնեկիր է դարձել, որը ամերիկյան Grammy-ի համարժեքն է:  Ադելը լավագույնն է ճանաչվել երկու անվանակարգերում` «Բրիտանական լավագույն ալբոմ»  եւ «Բրիտանացի լավագույն երգչուհի»: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 21-ի երեկոյան Լոնդոնում:

«Բրիտանական լավագույն սինգլ» անվանակարգում մրցանակ է ստացել անգլո-իռլանդական  One Direction խումբը:
21-ամյա երգիչ Էդ Շիրանը, որն առաջադրված էր չորս անվանակարգերում, հաղթել է դրանցից երկուսում: Նա ճանաչվել է  «Բրիտանացի լավագույն երգիչ», ինչպես նաեւ հաղթել է «Տարվա լավագույն բրիտանական դեբյուտ» անվանակարգում:

«Միջազգային լավագույն երգչուհի» անվանակարգում մրցանակը շնորհվել է ամերիկյան երգչուհի Ռիհանային: «Միջազգային լավագույն երգիչ» է ճանաչվել ամերիկացի Բրունո Մարսը:

«Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում հաղթել է ամերիկուհի Լանա Դել Ռեյը:

Բրիտանական հայտնի  Blurr ռոք խումբը մրցանակի է արժանացել փոփ երաժշտության մեջ «Նշանակալի ավանդ» ներդնելու համար:

Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակը, որը մահացել էր փետրվարի 12-ին Լոս Անջելոսում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ