News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կոմիտասի անվան երաժշտության տանը, փետրվարի 21-ին, տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքով, իր համար այս համերգը կարեւոր էր, քանի որ այն նաեւ նվիրված էր մեծանուն երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին, միաժամանակ նա շեշտել է, որ մեծ պատիվ է նվագել 50 տարվա պատմություն ունեցող նվագախմբի հետ.

«Շատ հաճելի է աշխատել նման պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպես նաեւ ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար»,- ասել է նա:

Համերգին մասնակցել է նաեւ երջանկահիշատակ Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին` Աննա Բակունցը, ով «Կոնցերտ երգեհոնի եւ նվագախմբի համար» իր կատարումը նվիրել է հոր` Ակսել Բակունցի եւ իր ուսուցիչ Վահագն Ստամբուլցյանի հիշատակին:

«Ես մեծ հաճույքով եմ աշխատում Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ հատկապես Վ. Մարտիրոսյանի հետ: Այստեղ առկա է առողջ ստեղծագործական միջավայր, ինչը շատ է նպաստում մեր համատեղ աշխատանքին»,- նշել է Ա. Բակունցը:

Համերգի ընթացքում հայ հանդիսատեսն ունկնդրել է Հայդնի «Դիվեսրիմենտո Es Dur»-ն, որը հազվադեպ է կատարվում, Անտոնին Դվորժակի «Սերենադ»-ը, Հենդելի «Կոնցերտ երգեհոնի եւ լարայինների համար» ստեղծագործությունները:

«Ես ամեն անգամ գալիս եմ Կամերային նվագախմբի համերգներին, քանի որ դրանք դուրս են ընդունված ոճից, ձեւից, իսկ հանդիսատեսի հետ շփումը անբռնազբոս է, պարզ»,-նշել է հանդիսատեսներից Անի Մարտիրոսյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ