News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Եթե նույնիսկ Դաշնակցությունը մասնակցի կոալիցիայի ձեւավորմանը, դա չի լինի իմիտացիոն կոալիցիա: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հարցին, թե կարո՞ղ է ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններից հետո ընդգրկվի որեւէ կոալիցիայի կազմում, նա պատասխանել է, որ պետք է դասեր քաղել անցյալից: «Կոալիցիայում, որը ձայների կարիք չունի, մենք անելիք չունենք: Այդ դեպքում դու մեխանիզմ չունես, որպեսզի սեփական որոշումներն առաջ քաշես կամ գոնե փոխզիջում առաջարկես: Առանց դրա իմաստ չունի կոալիցիայում ընդգրկվելը»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում իշխող ՀՀԿ-ն 131 հոգանոց խորհրդարանում ունի 63 մանդատ: Կոալիցիայի փոքրաթիվ գործընկերների եւ չեզոք անկուսակցականների հետ միասին, ՀՀԿ-ն ապահովում է որակյալ մեծամասնություն խորհրդարանում:

Նշենք, որ իշխող կոալիցիան ստեղծվել է 2008 թվականին` նախագահական ընտրություններից հետո, որում ընդգրկվել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: 2009-ի ապրիլին ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, դա բացատրելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում իշխանությունների հետ ունեցած տարաձայնություններով:

Հովհաննիսյանի ներկայացմամբ, նախորդ կոալիցիայում ՀՅԴ-ի սխալն այն էր, որ կայացվող որոշումների ու դրանց կատարման վերահսկողության միջեւ անհամամասնություն կար: «Անհրաժեշտ է մեխանիզմ, որով կառավարությունը պարբերաբար հաշվետվություն կներկայացնի, իսկ որոշումները չկատարելու դեպքում, հնարավոր լինի փոխել առանձին նախարարների, կամ ողջ կառավարությունը: Այդ դեպքում, ՀՅԴ-ն կոալիցիայի գաղափարին դեմ չէ: Եթե նման ընկալում լինի, ինչու` ոչ»,-հայտարարել է դաշնակցական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ