News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում լույս է տեսել «Առավել գործածական բառերի գերմաներեն-հայերեն բառարանը»:

Փետրվարի 24-ին, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա համալսարանի գերմաներենի ամբիոնի դասախոսներ՝ Մանուշակ Հարությունյանի եւ Հայկանուշ Բարսեղյանի համատեղ ջանքերով կազմած եւ լույսընծայած «Առավել գործածական բառերի գերմաներեն-հայերեն բառարանի» շնորհանդեսը:

Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքերով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, բառարանի համահեղինակ Հ. Բարսեղյանը: Շնորհանդեսի հյուրերն են՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ն. Գ. Հանս-Յոխեն Շմիդթը, Երեւանում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակի ղեկավար տկն. Թինե Լաուֆերը, հյուպատոսներ, ՀՀ-ում տարբեր գերմանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ, տարբեր համալսարանականներ եւ ուսանողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ