News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Տեղեկատվական հասանելիություն տեսողության խանգարում ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում ստեղծվել է «ՀՀ Սահմանադրություն եւ ընտրական օրենսգրքի հոդվածներ» աուդիոսկավառակը: Երեւանում, փետրվարի 24-ին, տեղի կունենա

Այս աուդիոսկավառակի ներկայացումը:

Ծրագրի նպատակն է ՀՀ Սահմանադրությունը եւ ընտրական օերնսգրքի հոդվածները հասանելի դարձնել կույր մարդկանց համար: Աուդիոսկավառակում տեղ են գտել նաեւ ընտրական օերնսգրքի այն հոդվածների մեկնաբանությունները, որոնք առնչվում են տեսողության խանգարում ունեցող մարդկանց ընտրելու իրավունքերին եւ ընտրություներին մասնակցելու կարգին:

Հրավիրված հյուրերի շարքում են Մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանը, Հայաստանի կույրերի միավորման նախագահ՝ Աբել Հակոբյանը եւ այլ բարձրաստիճան անձինք:

Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության կողմից «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Տպել
Ամենաշատ