News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում երկնքից 30 կգ-անոց մետաղյա գունդ է ընկել, որը բազմաթիվ վեճեր է հարուցել: Գնդի ծագումը դեռեւս անհայտ է, սակայն ըստ լուսանկարների, դա մարդկային ձեռքի արդյունք է: Ըստ գիտնականների` դա տիեզերական աղբի հերթական մասնիկն է:

Այն ընկել է Մարանյան նահանգի Սան Լուիսից 280 կմ հեռավորության վրա` Անափուրուս փոքրիկ քաղաքի տներից մեկի բակում: Երջանիկ պատահականությամբ նրա` Երկիր ընկնելու պահին ոչ ոք չի տուժել:

Ըստ տեղի բնակիչ Խոսե Վալդիր Մենդեսի` գունդն ավելի շատ նման է անսովոր չափերի գազի բալոնի, եւ այն ընկել է իր տնից 6 մ հեռավորության վրա, գրում է  «Յանտարնի կրայ» թերթը:

«Վայրէջքը բավականին աղմկոտ էր: Շատերը վախեցել էին, մտածելով, որ այդպես է սկսվում աշխարհի վերջը: Շատերն ասում են, որ դա այլմոլորակայինների տիեզերանավից հատված է, սակայն ես կարծում եմ, որ դա արբանյակի մաս է», – այդպիսին է օբյեկտ ուսումնասիրած Մակաս Գարետո Մաուրո պրոֆեսորի կարծիքը: Նշենք, որ Բրազիլիայում ընկած գունդը շատ նման է մետաղե գնդին, որն ընկել էր երկու ամիս առաջ Նամիբիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ