Նամիբիայում երկնքից գնդանման անհասկանալի առարկա է ընկել: Երկրի իշխանությունները երկար ժամանակ փորձել են պարզել, թե ինչ է դա, բայց, այդպես էլ չպարզելով, դիմել են միջազգային կազմակերպություններին:
Այժմ նրանց հետ միասին նաեւ մնացածներն են փորձում պարզել` արդյոք առարկան երկնքից է ընկել, թե՞ զուտ երկրային ծագում ունի:
Խորհրդավոր գունդը նոյեմբերի կեսերին Օմուսաթի շրջանում հայտնաբերել է մի ագարակատեր: Գնդի տրամագիծը գրեթե 110 սմ է, քաշը` մոտ 6 կգ: Նա երկու կեսերից է ձուլված, «բեւեռների վրա» երկու բռնակ կա: Գնդի ներսը դատարկ է:
Նամբիայի ոստիկանությունում պատմել են, որ ըկնելուց առաջ տարօրինակ աղմուկ է լսվել, այնուհետեւ` դղրդյուն: Ընկած վայրում փոս է գոյացել, իսկ գունդը դրանից 18մ հեռու է թռել:
Նամբիական իշխանությունները NASA-ին եւ Եվրոպական տիեզերական գործակալությանը հաղորդագրություն են ուղարկել: Պատասխանը դեռ հայտնի չէ, բայց ինտերնետից օգտվողները սկսել են զանազան ենթադրություններ անել:
Հիմնական մասը կարծում է, որ գունդը այլմոլորակայինների օդանավի ինչ-որ տարր է: Ինչ-որ մեկն էլ գունդը նմանացրել է երեխաների սիրելի պերսոնաժներից մեկի` տելեպուզիկի գլխի:
Նաեւ վարկածներ կան օբյեկտի երկրային ծագման մասին: Ոմանք կարծում են, որ դա հին արբանյակի կամ ինքնաթիռի դետալ է: Արբանյակի վարկածն առավել հավանական է:
Ամերիկացի մասնագետ, Astroengine նախագծի հիմնադիր եւ Discovery News-ի պրոդյուսեր Յան Օնիլը նշում է, որ նամբիական գունդը ընդամենը տիեզերանավի վառելիքի բաքն է, գրում է NEWSru-ն:




























