News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 26-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ տարածաշրջան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Քրիստիան Բատային և Ռոլանդ Բլյումին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքը:

Ողջունելով եվրոպացի գործընկերներին , տիկին Զոհրաբյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական քաղաքական, ինչպես նաև` զարգացող տնտեսական հարաբերությունները, ինչի վկայությունն է նաև «Օրանժ» ընկերության մուտքը Հայաստան: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հակամարտության լուծման խնդրին, այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի ներդրած ջանքերին: Ն. Զոհրաբյանը անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հնչեցրած հայտարարություններին, մեկ անգամ ևս կրկնելով, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` խաղաղ, բանակցային ճանապարհով. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց մեզ պատերազմով հնարավոր չէ վախեցնել»,- շեշտել է հանձնաժողովի նախագահը:

Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի գործընկերներն անդրադարձել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը և դրա որոշ ծրագրերին միանալու ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ինչը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, լավ հիմք է տարածաշրջանային համագործակցության համար:

Կողմերն անդրադարձել են նաև 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին և ԱԺ մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի զեկույցին և դրանում ընդգրկված առաջարկների իրականացումն ուսումնասիրելու նպատակով կատարվող քայլերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ