News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, փետրվարի 23-ին, տեղի է ունեցել քննարկում «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» խորագրի ներքո, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների 50-ից ավելի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ թեմատիկ այս քննարկմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով իր ելույթում անդրադարձել է քննարկման առանցքային հարցի` հակամարտությունների ընթացքում  կանանց եւ աղջիկների հանդեպ գործած բռնություններին: Դեսպան Նազարյանը նշել, որ նմանօրինակ հանցագործությունները պետք է բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն, այլապես անպատժելիությունը նոր զոհեր կծնի, նշելով նաեւ որ պատժելը միայն բավարար չէ, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ ինտիուցիոնալ եւ հասարակության գիտակցության մակարդակներում:

Իր ելույթում դեսպան Նազարյանն ի մասնավորապես նշել է. «Մի քանի օրից մենք ոգեկոչելու ենք Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը, ովքեր ենթարկվեցին սպանդի ու սարսափելի բռնությունների միայն այն պատճառով, որ հայեր էին»:

Ակնարկելով Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը` Հայաստանի դեսպանը հիշեցրել է, որ այսօրվա քննարկումը վերաբերում է միայն Անվտանգության խորհրդի օրակարգում ներառված հակամարտությունների ընթացքում գործած բռնություններին եւ ոճրագործություններն, ու անհեթեթ համարել Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերին կատարած ակնարկը: Նա այնուհետեւ նշել է, որ պաշտպանությունն ու կանխարգելումն ապահովելու, իրական արդյունքներ ստանալու համար ԱԽ-ի քննարկումների ընթացքում անհրաժեշտ  է դրսեւորել ճշգրտություն եւ հավաստիություն, ու Խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նույնիսկ ԱԽ ընտրվելուց հետո Ադրբեջանը շարունակում է իր անպատասխանատու գործելաոճը թաքցնելու համար իր կատարած հանցագործություններն ու սադրանքները:

Քննարկումների ընթացքում Հայաստանի ներկայացուցչի կողմից կոչ է արվել Ադրբեջանին զերծ մնալ էժանագին քայլերից ու ԱԽ-ում անհարկի շահարկումներից եւ փոխարենը կենտրոնանալ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջնորդությամբ իրականացվող ԼՂ բանակցային գործընթացին ու կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումների ընթացքում:

Հակադարձելով ադրբեջանական քարոզչությանը` դեսպանը նաեւ նշել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը, որոնք կոչ են անում կողմերին բանակցություններ վարել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով եւ ուղիղ շփումների միջոցով, եւ որ Ադրբեջանի հրաժարումը վարել բանակցություններ ԼՂՀ ընտրված ղեկավարության հետ հարցի կարգավորման հիմնական խոչընդոտներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ