News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը քննարկում է  Բաքվում կայանալիք FAO-ի տարածաշրջանային  համաժողովի պատվիրակության կազմը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նախարարության արտաքին կապերի եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Անդրանիկ Պետրոսյանը: FAO-ի հերթական համաժողովն անցկացվելու է Բաքվում ապրիլի 17-19-ին:

Նախորդ համաժողովն անցկացվել էր Երեւանում 2010 թ-ին, որին մասնակցել էր Ադրբեջանի պատվիրակությունը` գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, որոնք վկայակոչում են դիվանագիտական անանուն աղբյուները, առաջիկա համաժողովին Հայաստանը եւս կմասնակցի նախարարի մակարդակով:

Պետրոսյանի խոսքով`նախարարությունը Հռոմում FAO-ի կենտրոնական բյուրոյից արդեն ստացել է Բաքու այցելելու հրավեր եւ քննարկում է պատվիրակության կազմը: «Առայժմ քննարկում ենք պատվիրակության մասնակցության հնարավորությունը փոխնախարարի ղեկավարությամբ»,-ասաց Պետրոսյանը` ընդգծելով, որ նախարարության վերջնական որոշումը դեռեւս չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ