News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հրապարկվել են այն երգերի ցանկը, որոնք հնչելու են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական «Le Figaro» պարբերականը, Նիկոլա Սարկոզիի եւ նրա մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի երաժշտական ճաշակները խիստ տարբերվում են, արժե նշել միայն որոշ շփման կետեր: Ցուցակներում հիմնականում  ֆրանսիական փոփ երաժշտություն  է, որոնք պետք է փոխանցեն յուրաքանչյուր թեկնածուի արժեքները: Այդ ստեղծագործությունները պատկերացում են տալիս արշավի մասին, ինչպես նաեւ բացահայտում են թեկնածուի անձը եւ նրա մտադրությունները:

Սարկոզիի ցանկում ընդգրկված է նաեւ Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» («Ils sont tombés»), որը հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որի ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունվեց վերջերս:  Սարկոզիի համար սա եւս մեկ  միջոց է պնդելու իր դիրքորոշումը եւ  հուզելու ծագումով հայ ընտրողներին:

Կարլա Բրունին, հավանաբար, կվիրավորվեր, եթե ամուսինն իր արշավի երգացանկում չընդգրկեր նրա երգերից որեւէ մեկը:

Նախագահն իր տիկնոջ երաժշտության երկրպագուն է եւ ընտրվել է Բրունիի «Սիրահարվածը» («LAmoureuse») երգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ