News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան Base Metals ընկերությունը 8 մլն դոլար է ներդրել Դորեի ոսկու համաձուլվածքի արտադրությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Base Metals ընկերության մամուլի ծառայությունից: Vallex ընկերությունների խմբում ներառված Base Metals ընկերությունը շահագործում է Դրմբոնի պղնձի եւ ոսկու հանքավայրերը:

Ղարաբաղյան «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության լեռնահարստացուցիչ համալիրի գործունեության արդյունքում նախկինում կուտակված եւ ընթացիկ գոյացող թափոններից ոսկու կորզման արտադրամասի կառուցումն ավարտված է: Այժմ ընթանում են կարգաբերման աշխատանքներ արտադրամասի մոտալուտ գործարկումը նախապատրաստելու նպատակով:

Նախագծի ներդրումային փաթեթը գերազանցել է 8 մլն ԱՄՆ դոլարը: Արտադրամասում տարեկան կվերամշակվի 500 հազ. տոննա պոչանք (200 հազ. տոննա նախկինում կուտակված եւ 300 հազ. տոննա ընթացիկ գործունեությունից առաջացող), կարտադրվի 429 կգ ոսկի՝ Դորեի համաձուլվածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ