News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում արդեն 15 օր է քաղաքապետարանի եւ «Դիլիջանի համայնքների միութուն» կազմակերպության հետ համատեղ սկսել են էտել քաղաքի փողոցներում գտնվող ծառերը: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում դիլիջանցիները նշեցին, որ իրենց բարկացրել է ձմռան այս օրերին կատարվող էտման աշխատանքները. «Դրսում ահավոր ցուրտ է, իսկ իրենք ծառերն էտում են, նույնիսկ չեն էտում, այլ ընդամենը մի հատ բուն են թողնում»:

Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ալեկո Ժամհարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ այս տարի էտման աշխատանքներն ավելի վաղ են սկսել, քան նախորդ տարի. ինչը սակայն ըստ նրա, մասնագետների ցուցումներով է արվում:

Բաժնի պետը դժվարացավ հստակ պատասխան տալ, թե կա՞ արդյոք բնապահպանական որեւէ կազմակերպության թույլտվություն` տարվա այս եղանակին էտման աշխատանքներ կատարելու, միայն նշեց, որ աշխատանքներն իրականացնում է «Դիլիջանի համայնքների միություն» կազմակերպությունը, որն էլ հավանաբար թույլտվություն ունի, ու իրենք պարզապես վերահսկում են կատարված աշխատանքները:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ