News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Սիրիայի ընկերները»  նաեւ Սիրիական ազգային խորհուրդը ընդունել են որպես վստահության արժանի ընդդիմության ձայն…
Թունիսում փետրվարի 24-ին կայացած «Սիրիայի ընկերների» կոնֆերանսի մասնակիցները բռնությունն անմիջապես դադարեցնելու եւ Բաշար Ասադի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու  կոչ են արել: Այդ մասին ասվել է կոնֆերանսի եզրափակիչ հայտարարության մեջ:

Ասադի վարչակարգի դեմ առաջարկվում է կիրառել հետեւյալ պատժամիջոցները. Սիրիական վարչակարգի ներկայացուցիչներին երկրից բացակայելու արգելք, ակտիվների սառեցում, սիրիական նավթի ներկրման դադարեցում,  դիվանագիտական հարաբերությունների խզում:

«Սիրիայի ընկերները» նաեւ պայմանավորվել են շարունակել Սիրիայում ծավալվող ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի համատեղ խաղաղարարական ծրագրի քննարկումը` խնդրի կարգավորման քաղաքական ճանապարհի համար:

 «Մենք սիրիական ղեկավարությունից պահանջում ենք հումանիտար կազմակերպություններին ազատ եւ անվտանգ մուտք ապահովել ամենաշատ տուժած շրջաններ, հատկապես` Հոմս», — ասվում է եզրափակիչ փաստաթղթում, գրում է «Ռոսբալտը»:

Ըստ rbc-ի` «Սիրիայի ընկերներից» մեկը` Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին, սիրիական առաջնորդ Բաշար Ասադին առաջարկել է ընտանիքի հետ փախչել երկրից եւ թաքնվել Ռուսաստանում:  «Արդարադատութունը չի կատարվի, բայց սիրիացիների կյանքն ավելի կարեւոր է արդարադատությունից», - հայտարարել է նա:

«Սիրիայի ընկերները»  նաեւ Սիրիական ազգային խորհուրդը ընդունել են որպես վստահության արժանի ընդդիմության ձայն:  Այսպիսով, մի շարք փորձագետների մտավախությունը, որ ՍԱԽ-ն կճանաչվի Սիրիայում միակ լեգիտիմ իշխանություն, դեռեւս չեն արդարացվել: Սակայն, հիշեցնենք, որ ապստամբները, որոնց մոտ հայտնվել են միանգամից 70 արտասամանյան «ընկերներ», արդեն նրանցից զենք են խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ