News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նիգերիայի Գոմբա քաղաքում զինված հարձակում է իրականացվել բանտի եւ ոստիկանական բաժանմունքի վրա, զոհվել է առնվազն չորս մարդ:

Գրոհայիններն սկզբում գործի են դրել պայթուցիկ սարքը, իսկ հետո կրակ են բացել:  Երկու ժամ տեւած  փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ:

Տեղական իշխանությունները ենթադրում են, որ հարձակումը կատարել են իսլամական արմատական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ահաբեկչություն էր իրականացվել Մայդուգուրի քաղաքի շուկայում, զոհվել էր մոտ 30 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ