News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պարզել է Հրազդանի ընտրությունների ժամանակ լրագրողի վրա հարձակված եւ հայհոյող անձին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2012 թ. փետրվարի 12-ին, ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նյութերով պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 68 շենքի բակում ականատեսների ներկայությամբ Աշոտ Դանիելյանը հայհոյանքներ է տվել տեսանկարահանում կատարող, ինքնությունը չպարզված անձին:

Նյութերի հետագա ընթացքը լուծելու` իրավական գնահատական տալու նպատակով խնդրվում է տեսանկարահանումը կատարած անձին եւ ականատեսներին ներկայանալ ոստիկանության Հրազդանի բաժին կամ զանգահարել 59-06-18 հեռախոսահամարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ