News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ականատեսները հայտնում են, որ Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Գոմբե քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով 14 մարդ է զոհվել:

Ավելի վաղ հաղորդվել էր չորս զոհերի մասին: Տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչը լրագրողներին հաղորդել է, որ ոստիկանական բաժանմունքի մոտ  14 այրված դիակներ է տեսել, հաղորդում է AFP-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 25-ի առավոտյան գրոհայինները սկզբում պայթուցիկ սարքեր են գործի դրել, այնուհետեւ սկսել են կրակել: 2 ժամ տեւած հրաձգության ընթացքում   վիրավորվել են իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ:

Տեղական իշխանությունները կարծում են, որ հարձակումը կատարել են իսլամական ծայրահեղական «Բոկո հարամ» խմբավորման գրոհայինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ