News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում որոշել է առաջադրել իր թեկնածությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը:

Նշենք, որ նրա առաջադրման մասին տեղեկությունները լրատվամիջոցներին հաստատել է իր ընկերը, Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, ինչի վերաբերյալ Սամվել Ալեքսանյանը նշեց. «Ռուբեն Հայրապետյանը ինչ ասում ա, ճիշտ ա ասում»:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը ասել էր, որ չգիտի` կառաջադրվի, թե ոչ եւ դա կախված է իր տարածքի բնակչության ցանկությունից: Այսինքն` եթե Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները ցանկանան, ինքը կառաջադրվի, եթե ոչ` ոչ:  Այսօր, պատասխանելով մեր հարցին, թե հետազոտություն ե՞ք կատարել Մալաթիա-Սեբաստիայում եւ պարզե՞լ եք, որ բնակչությունը ուզում է, որ դուք առաջադրվեք, նա դրական պատասխան տվեց, բայց չնշեց, թե քանի տոկոսն է նման ցանկություն հայտնել: Պատգամավորի հետ չհաջողվեց ավելի մանրամասն զրուցել իր նախընտրական քարոզարշավի, ծրագրերի եւ ապագա անելիքների մասին, քանի որ նա օդանավակայանում էր, Ֆրանսիայից վերադառնում էր Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ