News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիան հաղթել է խորտակված Nuestra Senora de las Mercedes նավի վրա գտնվող 17 տոննա գանձերի համար մղվող դաժան պայքարում: Դատարանը նրան ճանաչել է իբրեւ գանձի օրինական սեփականատեր, եւ իսպանական ռազմաօդային ուժերի երկու ռազմատրանսպորտային օդանավերը 500 միլիոն դոլար արժողությամբ գանձերով բեռնավորված Ֆլորիդայից ուղեւորվել են Մադրիդ:

1804թ. Ջիբրալթարի նեղուցի մոտ բրիտանական նավատորմի կողմից խորտակված իսպանական արագընթաց ռազմանավում եղած տոննաներով ոսկին ու արծաթը 2007թ. գտել է Odyssey Marine Exploration ամերիկյան ընկերությունը: Այն զբաղվում է մեծ խորություններում ստորջրյա որոնումներով: Ծովի հատակում հայտնաբերվել էր  594 հազար ոսկեդրամներ եւ այլ արժեքավոր իրեր:

Ատլանտյան օվկիանոսի հատակից հանված գանձերը ջրի հատակում երբեւէ գտնված գանձերից ամենաարժեքավորն են: Ընդ որում, ընկերությունը դրանք պահել է Ֆլորիդա նահանգի Թամփա քաղաքի իր գանձարանում: Արժեքավոր բեռի նկատմամբ իր իրավունքները ներկայացրել է Իսպանիայի կառավարությունը: Գանձեր որոնողների հետ դատը տեւել է հինգ տարի:

Արդյունքում ԱՄՆ-ի դատավորները մերժել են Odyssey կազմակերպության բոլոր պահանջները: Դատավորները վճռել են, որ անկախ նրանից, թե ով է գտել գանձերը եւ որտեղ են դրանք պահվել, սեփականութունը պետք է վերադարձվի այն երկրին, որին պատկանել է: Տվյալ դեպքում` Իսպանիա, թեեւ մետաղադրամները ձուլվել են Պերուում, որն այդ ժամանակ Իսպանիայի գաղութն էր, գրում է dni.ru-ն:

Իսպանիայի մշակույթի նախարարությունը օվկիանոսի հատակից հանած մետաղադրամները համարում է ազգային սեփականություն եւ մտադիր է դրանք ցուցադրել մի շարք թանգարաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ