News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Արմենթելի» ենթակառուցվածքների օգտագործման հարցը շատ հաճախ անհարկի շահարկվում է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենթելի» իրավաբանական ծառայության տնօրեն Դավիթ Սանդուխչյանը: Նշենք, որ այսօր` փետրվարի 25-ին Աղվերանում ընթանում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը` նվիրված հեռահաղորդակցության ոլորտի խնդիրներին:

Ֆորումի ընթացքում սուր բանավեճ ընթացավ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների համատեղ օգտագործման մասին, այսինքն` թե ինչպես ինտերնետի մատակարարող ընկերությունները կարող են օգտվել շուկայում արդեն իսկ ստեղծված, սակայն այլ ընկերությւոնների սեփականությունը հանդիսացող ենթակառուցվածքներից: Բանավեճի ընթացքում պարզվեց, որ ոլորտի մասնակիցները տարբեր կերպ են մեկնաբանում օրենքի այն  դրույթները, որով կարգավորվում է ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը:

«Հարցը հեշտ լուծում ունի, օրենքում սահմանումները կան, ցանկացած մասնավոր դեպքում կարելի է լուծումները գտնել, սակայն շատ դեպքերում խնդիրը արծարծում են պարզապես թեմա բարձրացնելու համար»,- ասաց  Դ. Սանդուխչյանը: Նրա տեղեկացմամբ` այսօր «Արմենթելի» ենթակառուցվածքներից արդեն իսկ օգտվում են մի շարք պրովայդերներ:

Դ. Սանդուխչյանը նաեւ նշեց, որ հարցի քննարկումների ընթացքում ակտիվորեն մասնակցող օպերատորներից միայն մեկն է դիմել ենթակառուցվածքների վարձակալության խնդրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ