News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հանրապետության նախագահի երկրորդ թեկնածուին: Նա Մարդու իրավունքների հանձնակատար Դավիդ Սանակոյեւն է:

Հիշեցնենք, Հարավային Օսիայի նախագահի առաջին թեկնածուն ՊԱԿ-ի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովն էր:

Ինը թեկնածուների ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այսօր ավելի վաղ ԿԸՀ-ն հաղորդել էր, որ Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի հավակնորդ, խորհրդարանում նախագահի նախկին  ներկայացուցիչ Տարզան Կոկոյտին հրաժարականի հայտ է ներկայացրել:

Գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը ԿԸՀ-ն կհրապարակի փետրվարի  29-ին: Հարավային Օսիայի նախագահի լրացուցիչ ընտրությունները նշանակված են մարտի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ