News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարարությունը կասկածի տակ է դնում  Սիրիայի մասին արեւմտյան ԶԼՄ-ներին տեղեկություններ հաղորդող աղբյուրի իրազեկվածությունն ու տեղեկատվության արժանահավատությունը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է,  որ իրենց տեղեկություններով Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights-ում աշխատում  է ընդամեը երկու հոգի` ղեկավարն ու քարտուղար-թարգմանիչը:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարկված տեղեկատվության, այդ կազմակերպությունը ղեկավարում է ոմն Ռ. Աբդուռախման, ով ոչ միայն լրագրողական կամ իրավաբանական պատրաստվածություն չունի, այլեւ  նույնիսկ լիարժեք միջնակարգ կրթություն: Նա մշտապես բնակվում է Լոնդոնում, բրիտանահպատակ է, ունի սեփական ճաշարան:

Լուկաշեւիչը նաեւ նշել է, թե «օբսերվատորի» ներկայացուցիչները խուսափում են Ռուսաստանի դիվանագետների հետ շփումներից:

Սիրիայում մարդկային զոհերի թվի վերաբերյալ Syrian Observatory for Human Rights-ի տվյալներից օգտվում են արեւմտյան եւ ռուսաստանյան շատ խոշոր լրատվամիջոցներ: ՄԱԿ-ի տվյալներով` բռնության զոհերի ընդհանուր թիվը Սիրիայում գերազանցում է 5 հազարը, իսկ ըստ Syrian Observatory for Human Rights-ի իրավապաշտպանների` 7,5 հազարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ