News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պա դե Կալեից  կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» սենատոր Նատաշա Բուշարը հայտարարություն է տարածել,  որում ափսոսանք է հայտնում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի վերաբերյալՍահմանադրական խորհուրդ դիմելու առնչությամբ:

«Nouvelles dArménie»-ում հրապարակված սենատորի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում  է.

«Խորապես ափսոսում եմ, որ 77 սենատորներ եւ 65 պատգամավորներ օրինագիծը Սահմանադրական խորհուրդ ներկայացնելու որոշում են ընդունել:

Այդ օրինագիծն ուղղված չէ որեւէ պետության խարանելուն, այլ քրեորեն պատժելու նրանց, ովքեր օգտվում են իրավաբանական սողանցքից` որեւէ համայնքի, հատկապես, հայ համայքնի հասցեին անընդունելի արտահայտություններ թույլ տալու համար:

Հանուն միլիոնավոր զոհերի, հանուն այն բանի, որպեսզի նրանք կարողանան խաղաղ հանգչել, մենք պետք է գործենք: Խոսքն այն մասին է, որ հնարավորություն տանք մի ողջ ժողովրդի ներդաշնակ ապրելու իր անցյալի հետ:

Հուսով եմ, շահագրգիռ կողմերը ոչ մի ճնշում չեն գործադրի կամ խոչընդոտներ չեն ստեղծի Սահմանադրական խորհրդի անդամների համար, եւ նրանք կկարողանան օրինագծի սահմանադրականության հարցը որոշել  հանգստ եւ անաչառ պայմաններում:

Հանուն քաղաքականության եւ Հանրապետության պատվի, եւ ելնելով հայ համայնքի նկատմամբ հարգանքից, մենք այլեւս չենք կարող թույլ տալ մեզ սպասել. այդ օրենքը պետք է այսօր հրապարակվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ