News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` փետրվարի 27-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանի հետ եւ քննարկել հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության խնդիրները:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը կարեւորել է համատեղ աշխատանքների շարունակական խորացման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, կնպաստի ոլորտի զարգացման գործին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ