News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի Սուրիչի շրջանում գտնվող պատմական շենքերից մեկի բակում, որտեղ եղել է բանտ եւ այնուհետ JITEM-ի (Ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի հետախուզություն) շտաբ,  վերանորոգման ժամանակ հայտնաբերված մարդկային կմախքների տարիքի հետ կապված փորձաքնությունն ավարտվել է։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի դատախազությունը 2012-ի հունվարի 17-24-ը ընկած ժամանակահատվածում պատմական շենքի բակից հայտնաբերված կմախքների մնացորդները հանձնել էր դատաբժշկական փորձաքննության։  Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կմախքների մնացորդներն ունեն 100 տարվա հնություն, սակայն դրանք այնքան են վնասված որ հնարավոր չէ ճշտել թե ինչի հետեւանքով են մահերը վրա հասել։

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր թուրքական Taraf պարբերականի սյունակագիր Այհան Աքթարն իր հրապարակումը, որում ներկայացված էր 1915-ին Դիարբեքիրում Անգլիայի հյուպատոսությունում թարգմանիչ աշխատած Թոմաս Մկրտչյանի զեկույցը։  Այնտեղ նշվել է, թե այդ բանտում հավաքել են հայերին, ապա կոտորել։ Նշվում է, որ Թոմաս Մկրտչյանի զեկույցը, որը գտնվում է ամերիկյան արխիվներում,  մանրամասնորեն նկարագրում է Դիարբեքիրի կոտորածները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ