News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Facebook -ը մեր դարաշրջանի ամենավտանգավոր հայտնագործությունն է: Այդ մասին   «Կոմերսանտ ֆիրմայի գաղտնիքը» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկյան լրագրող, փորձագետ Էնդրյու Քինը:

Ըստ Էնդրյու Քինի` ժամանակակից տեխնոլոգիաները եւ տեղեկատվության զարգացումը ծնում են աղանդավորություն եւ ինքնամփոփություն, եւ կարող են մարդկանց բաժանել փոքրիկ տոտալիտար խմբերի:  Դրա հետ կապված` նա ուշադրությունը հրավիրում է համացանցում տեղեկություն ստանալու վրա. «Այն ամբողջովին ֆիլտրացվում է. Կամ մեր սեփական նախաձեռնությամբ կամ էլ` մեր ընկերների: Տրամաբանական է ենթադրել, որ մեր ընկերների կարծիքը հաճախ համընկնում է մեր սեփականի հետ», - նշել է Քինը, ընդգծելով, որ թեպետ նոր լրատվամիջոցները մարդկանց ավելի մեծ ազատություն տվեցին, սակայն կա նաեւ հակադարձ կողմը:

«Ավելի շատ են փակվում ռեկորդակիր բրենդները, մանր հրատարակությունները, թերթերը, տեղեկատվական աղբյուրները: Այժմ շատ դժվար է լսելի դառնալը: Երաժիշտները եւ ռեժիսորներն աստիճանաբար վերածվում են սեփական արտադրության մարքեթոլոգների: Այսօր մարքեթինգն ավելի կարեւոր է, քան արարելը: Դուք վստա՞հ եք, որ ձեր հանճարներից Անդրեյ Տարկովսկին կամ Ֆյոդոր Դոստոեւսկին այսօր հնարավոր կլինեին այս սոցիալական ցանցերի դարաշրջանում: Վախենամ, որ նրանք բավական քանակությամբ «like»-եր չհավաքեին, - նշել է փորձագետը:

 «Ես անկեղծ կարծում եմ, որ բլոգերների եւ Facebook-ի  «հաղորդակցվողների» կարծիքներն նվազ արժեքավոր են, քան մասնագետ-փորձագետներինը: Ազատության մշակույթում շատ դժվար է որակյալ արտադրանք ունենալ»:

 «Խնդիրը նրանումն է, որ այսօր ամեն մեկը կարող է ասել այն, ինչ կուզի` իր վրա ոչ մի պատասխանատվություն չվերցնելով: Արդյունքում աշխարհը լցվում է ահռելի քանակությամբ  աղմուկով, մարդիկ դրանից ավելի շատ են հոգնում եւ անտարբերության մղվում»:

Փորձագետը չի հավատում «Իմաստուն ամբոխ» հասկացությանը` այն առասպել համարելով: «Որպես կանոն` ամբոխը հոտ է: Ես հավատում եմ առանձին մարդկանց իմաստությանը: Այսօր ամեն ինչ սոցիալական է դառնում` բժշկությունը, կրթությունը, արվեստը, սեռական հարաբերությունները:

 «Այսօր ամենախելացի աշակերտները ջնջում են իրենց Facebook-ի հաշվները եւ դեն նետում iPhone-ները: Այդ սերնդի մեծացմանը զուգընթաց «ցանցերի դեմ բողոքի» շարժումն ավելի ուժ կհավաքի», - եզրակացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ