News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայում սպանված դպրոցական Էդիկ Մարկարյանի ընտանիքը մտադիր է դիմել Գլխավոր դատախազությանը` քրեական գործը վերանայել հայցով:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց սպանված դպրոցականի մայրը` Ալլա Մարկարյանը, ինքն արդեն ստացել է քաղաքացիական հայցով դատարանի որոշումը: Դատարանի վճռի համաձայն, ադրբեջանցի Մամեդովի կողմից հրահրված ստրեսային իրավիճակի եւ Էդիկ Մարկարյանի մահվան միջեւ, որն առաջացել է սուր սրտանոթային անբավարարությունից, պատճառահետեւանքային կապ կա: Դրա հետ կապված, դատարանը պարտավորեցրել է Մամեդովի ծնողներին 500 հազար ռուբլի փոխհատուցում  վճարել:

«Դատարանի որոշումը ուժի մեջ կմտնի մարտի 15-ին: Դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց հետո մենք անպայման քայլեր կձեռնարկենք»,-ասաց Ալլա Մարկարյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարգարյանը մահացել է 2010թ. սեպտեմբերի 7-ին: Կատարվածի առնչությամբ Մոսկվայի ՆԳԳՎ-ը հաղորդել էր, որ տղան մահացել է կռվի արդյունքում: Կռիվը հրահրել է 9-րդ դասարանի ազգությամբ ադրբեջանցի աշակերտ Մամեդ Մեմեդովը, որը եւս, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է:
Իրավապահ մարմինների համաձայն` կռիվը տեղի է ունեցել դպրոցի մոտակայքում:

Որոշ տվյալների համաձայն` Մամեդովը մարտարվեստի հնարքների է տիրապետել, որոնք կիրառել է Մարգարյանի հետ կռվի ժամանակ: Ամեն դեպքում, Մամեդովի նկատմամբ քրեական գործը փակվել էր: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է քրոնիկական հիվանդություններով, որոնք կռվի ժամանակ իրենց ճակատագրական դերն են ունեցել:

Տուժած կողմի պահանջով կրկնակի փորձաքննություն է անցկացվել, որի արդյունքները քիչ են տարբերվում նախորդից: «Բժշկական եզրակացության մեջ շատ անճշտություններ կան: Փաստաբանի եւ մահացած դպրոցականի ընտանիքի կարծիքով` առաջին փորձաքննությունը կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ բնույթի էր եւ նպատակ էր հետապնդում փակել Մամեդովի նկատմամբ հարուցված քրեական գործը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ