News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Լիբիական ապստամբները մեղավոր են ռազմական հանցագործություններում այնպես, ինչպես եւ Քադաֆիի համախոհները, որոնց դեմ նրանք պայքարում էին: Այդպիսին են ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովի զեկույցի եզրակացությունները: 

Լրագրողներին հասանելի դարձած զեկույցում խոսքը սպանությունների, առեւանգման, խոշտանգումների եւ մարդու իրավունքների այլ խախտումների մասին է, որոնք կատարվել են Լիբիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում: Զեկույցում նաեւ ասվում է, որ այժմ էլ Քադաֆիի հակառակորդները շարունակում են անօրինական գործողություներ ծավալել  նրանց դեմ, ովքեր պայքարել են տապալված վարչակարգի կողմում կամ էլ կասկածվում են դրանում:

Զեկույցը կազմվել է կանադացի դատավոր Ֆիլիպ Քիրշի ղեկավարության ներքո գտնվող հանձնաժողովի կողմից, որն ստեղծվել է 2011 թվականի փետրվարին Լիբիայում զինված հակամարտության հանցագործությունները հետաքննելու նպատակով: Լրագրողները ծանոթացել են  փաստաթղթի սեւագիր, պաշտոնապես չհրապարակված տարբերակին, հայտնոմ է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ