News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մարտի 2-ին, ժամը 07.10-ի սահմաններում, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում, «Գոլդեն Փելես» հյուրանոցի մոտ, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության  հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Երեւանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Ռենո» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ