News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) մարտի  3-ին ռազմական բժշկության թեմայով կոնֆերանս է տեղի ունենում` նվիրված Հայաստանի Զինված ուժերի հիմնադրման 20-ամյակին:

Կոնֆերանսի բացմանը ներկա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մատնանշել է ղարաբաղյան պատտերազմի սկզբից մինչ այսօր անցած դժվար ուղին: Նա նշել է, որ Արցախյան ազատագրական պայքարի սկզբից ի վեր բժիշկները զինվորների կյանքի մասին ավելի էին հոգ տանում, քան հայրենիքի պաշտպաններն իրենք: Նա նշել է, որ այն ժամանակ ազատամարտիկներին  օգնության շտապեցին ռազմական կրթություն չունեցող, բայց քաղաքացիական գիտակցությամբ ղեկավարվող բժիշկները: Եւ նրանցից շատերը զոհվեցին հանուն հայրենիքի:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` անգնահատելի է բժիշկների ավանդը Արցախյան ազատագրական պատերազմի շրջանում: «Վիրահատարանները եւ հիվանդանոցները տեղակայված էին մարտական գործողությունների վայրին մոտ: Զինվորներին վիրահատում էին տառացիորեն թշնամու կրակոցների ներքո», - ասել է նախարարը` հավելելով, որ բժիշկների ձեռքին  ոչ միայն նշտար կար, այլեւ ինքնաձիգ. Վիրավորների 70%-ից ավելին կրկին վերականգնվել են: Նախարարը նշեց, որ այդ ընթացքում  բժշկական համալսարանի 4 շրջանավարտներ զոհվել, եւս հինգը վիրավորվել են:

«Ներկայումս Հայաստանում ռազմական բժշկության համակարգի զարգացմանը զգալի միջոցներ են հատկացվում, որը որեւէ բացթողման համար տեղ չի թողնում», - նշել է նախարարը:

Նշենք, որ հանուն ռազմական բժշկության կայացման ազատագրական պայքարում ներդրած ավանդի համար, ինչպես նաեւ Հայաստանի Զինված ուժերի ձեւավորման 20-ամյակի կապակցությամբ խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ  «Երկրապահ» կամավորական խմբավորման նախագահ Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ մեծ թվով  բժիշկներ պարգեւատրվել են գերատեսչական եւ հուշային շքանշաններով եւ վկայականներով: Պարգեւատրվածների շարքում կան շատ կանայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ