News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Զինկոմիսարիատներն աշխատում են շատ բարձր որակով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի զինված ուժերի Կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալի բժշկական գծով տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Զոհրաբյանը:

«Հիվանդությունների սրումներ, որոշ հանգամանքների ներքո,  կարող են լինել թե' զինվորների մոտ, թե' քաղաքացիական պայաններում: Հիվանդության փաստը դեռ չի նշանակում, որ զինկոմիսարիատը սխալ է թույլ տվել», - նշեց Զոհրաբյանը: Հիվանդների հիմնական մասը կազմում են շարքային ծառայողները: Կենտրոնական հոսպիտալն ընդունում է նաև քաղաքացիական անձանց, այդ թվում զինծառայողների ընտանիքների անդամներին:  Կենտրոնական հոսպիտալ զիզնծառայողներին տեղափոխում են, երբ կայազորային հոսպիտալներում խնդիրներ են առաջանոմ նրանց բուժման հետ: «Մենք ապահովում ենք ամբողջ բանակը մասնագիտացված և բազմակողմանի բժշկական օգնությամբ: Խնդիրները տարբեր են` կան և' վնասվածքներ,և' վիրահատման ենթականեր, և' շարքային ծառայողներ, որոնց մոտ բանակից առաջ եղած հիվանդությունները հիմա սրվել են: Կան և ինֆեկցիոն հիվանդներ, ինչպես քաղաքացիական բնակչության մեջ` գրիպ, ջրծաղիկ, թոքաբորբ և այլն», - նշեց Զոհրաբյանը:

Երբեմն փորձաքնության համար հարկ է լինում դիմել առողջաահության նախարարություն: «Բնակչությունն աշխատում է տարբերակել առողջապահության նախարարության և զինված ուժերի համակարգերը` նշելով, թե մեզ մոտ որակն ավելի ցածր է: Այդպիսի դեպքերում մենք չենք հրաժարվում` խնդրեմ, թող նախարարության գլխավոր մասնագետներն իրենց կարծիքը հայտնեն: Ասեմ, որ տարակարծություններ չեն առաջանում: Անում ենք նրա համար, որ բնակչությունը համոզվի, որ հանենք լարվածոթյունը բնակչության մեջ. մարդկանց թվում է, որ եթե բանակ` ուրեմն մի բան այն չէ: Մեզ մոտ ամեն ինչ առավելագույնս թափանցիկ է», - վստահեցրեց Ա. Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ