News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2011թ արձանագրվել է սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների  71 դեպք, իսկ 2010-ին` 82 դեպք: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Այդ թվի մեջ մտնում են բռնաբարության, բռնաբարության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, դրանց հարկադրելու, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերը:

Այսպես,  նախորդ տարի  հանրապետությունում արձանագրվել է բռնաբարության 10, իսկ 2010թ-ին` 11  դեպք: Բայց բռնաբարության փորձի դեպքերը 2011թ-ին մեկով ավել էին 2010թ-ի դեպքերից, մասնավորապես նախորդ տարի արձանագրվել է  5, իսկ 2010թ-ին` 4 դեպք:

Աճել է նաեւ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դեպքերի քանակը, մասնավորապես 2011թ արձանագրվել է 11, իսկ 2010թ` 9 դեպք: Իսկ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու դեպքերի քանակը նախորդ երկու տարիներին նույնն են մնացել`  մեկական դեպք:

2010թ համեմատ զգալիորեն նվազել է 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքերը, նախորդ տարի արձանագրվել է 39 դեպք, մինչդեռ 2010թ դրանք 49 էին: 2010թ-ի համեմատ  նվազել է նաեւ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի քանակը, օրինակ` 2010թ արձանագրվել է 8,իսկ 2011-ին՝ 5 դեպք:

Նշենք, որ վերոնշյալ դեպքերը  առանձնացված են համապատասխանաբար Հայաստանի Քրեական օրենսգրքի 138-րդ (բռնաբարություն), 139-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ), 140-րդ (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), 141-րդ (սեքսուալ բնությի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) եւ 142-րդ (անառակաբարո գործողություններ) հոդվածի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ