News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իտալական Գրոսետո նահանգում սկսվել են «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավաբեկության գործով դատավարության նախնական լսումները:

Դատը տեղի է ունենում տեղական թատրոնի շենքում, այդ «մեծ ներկայացմանը» մասնակցում են ավելի քան 500 մարդ` փորձագետներ, խորհրդատուներ, փաստաբաններ եւ հուվարի 14-ի գիշերը Տիրենեյան ծովում նավաբեկության ենթարկված զբոսանավի բազմաթիվ ուղեւորներ:

Սակայն գլխավոր դերակատար կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն այսօր բեմում չի լինի: Ինչպես բացատրել է նրա փաստաբան  Բրունո Լեպորատին, նախկին կապիտանը վախենում է իր անվտանգության համար:

Նավաբեկության գործով կապիտանից բացի մեղադրվում են եւս ութ մարդ, այդ թվում նաեւ կապիտանի ավագ օգնական Չիրո Ամբրոզին, ինչպես նաեւ նավի չորս նավաստիներ եւ Costa Crociere ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց էլ պատկանում է նավը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սկսված լսումների նպատակն է մեղադրյալների մեղքի աստիճանը որոշել: Կսահմանվեն աղետի ճշգրիտ ժամկետները, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչքան ժամանակ էր պահանջվում կապիտանին իրադրության գնահատման համար, թե երբ է տրվել աղետի ազդանշանը եւ սկսվել մարդկանց տարհանումը, ինչպես նաեւ կուսումնասիրվեն զբոսանավի սեւ արկղի տվյալները: Սպասվում է, որ փորձագետներին մի քանի ամիս կպահանջվի այս ամենի զննման եւ ուսումնասիրության համար:

Ըստ  «Վեստիի»` համարյա ապացուցվել է, որ կապիտանը, որին սպառնում է 15 տարվա ազատազրկում, աղետի ազդանշանը տվել է մեկ ժամ ուշացումով եւ լքել է նավը, երբ այնտեղ գտնվել են օգնություն խնդրող եւս 300 մարդ:

Դեռեւս նախքան գործընթացն սկսելը, Սկետինոյի դեմ  արդեն բավական մեղադրանքներ եւ փաստեր կային: Մինչեւ Concordia-ն, պարզվում է, եղել է  Costa Atlantica-ն եւ վթար գերմանական նավահանգստում: 

Թմրանյութերի հետքեր արյան մեջ չեն հայտնաբերվել, սակայն նրա մազերի մեջ վթարից հետո կոկայինի հետքեր են գտել: Երկու ականատեսներ պատմում են զբոսանավի վրա հարբեցողության եւ անբարո պահվածքի մասին: Ըստ հարցաքննվածների խոսքերի` նավի վրա Սկետինոն կանանց օգտագործել է որպես փոխանակման ապրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ