News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքը զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենատգեղ քաղաքների ցուցակում, որը հրապարակել է ավստրալիական կայքը:

«Ադրբեջանի նավթային մայրաքաղաք Բաքուն ուտոպիական տեսք ունի իր հարեւանությամբ գտնվող Սումգայիթ քաղաքի համեմատությամբ: Սումգայիթը մեծությամբ Ադրբեջանի երրորդ քաղաքն է: Տեղակայված լինելով ծովի ափին` այն հավակնում էր դառնալ հանգստյան գոտի, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնտեղ արդյունաբերական մեծաթիվ գործարաններ կառուցվեցին: Արդյունքում քաղաքը սարսափելի կեղտոտ է, լեցուն քիմիական, մետալուրգիական թափոններով եւ կեղտոտ թղթերով:

Այդ քաղաքի տեսարժան վայրերից են երեխաների գերեզմանոցները, որտեղ թաղված են ֆիզիկական արատներով եւ մտավոր հետամնաց երեխաներ, իսկ դա կեղտոտվածության արդյունք է»,-նշված է տեղեկության մեջ:

Ամենատգեղ քաղաքների ցուցակում երկրորդ տեղը զբաղցրել է Գուատեմալան (Գուատեմալա)` իր փոշոտվածության շնորհիվ, դրան հաջորդում է Ալ-Ռիադը (Սաուդյան Արաբիա), Չիսնաուն (Մոլդովա), Լա Օրայան (Պերու), Նեյպիդո (Մյանմար) եւ Սյուդադ-Դել-Էսթե (Պարագվայ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ