News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն, այսօր` մարտի 12-ին, մեկօրյա գործադուլ են հայտարարել Քանդահար նահանգի ողբերգական դեպքերի առթիվ: Նրանք նաեւ պահանջել են նախագահ Համիդ Քարզայի հրաժարականը:

Խորհրդարանականները դժգոհությամբ են վերաբերում ՊՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրությանը, որի համաձայն ամերիկացի զինվորը միայնակ է գործել: Նրանք կասկած են հայտնել, որ մեկ զինվորը համարձակվել է գնալ հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայր: Պատգամավորները համոզված են, որ գործել է զինվորների մի ամբողջ խումբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորը մարտի 10-ին դուրս է եկել երկրի հարավում գտնվող ռազմակայանի սահմաններից եւ սկսել է կրակել խաղաղ բնակիչներին: Նման արարքի պատճառը հայտնի չէ, սակայն, ենթադրվում է, որ զինծառայողի մոտ նյարդային պոռթկում է տեղի ունեցել:

Հրաձգության հետեւանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ, եւս հինգը վիրավորվել են: Ավելի ուշ նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ սպանվածների շարքում կա 9 երեխա եւ 3 կին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ