News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարությունը հրապարակել է Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը: Հանքավայրը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանագլխին: Տեղադրված է Սյունիքի մարզի Գորայք բնակավայրից 6կմ հյուսիս-արեւմուտք եւ 9 կմ հարավ Վայքի Կեչուտ գյուղից:

Հանքավայրի մակերեսը (ըստ լիցենզիայի) կազմում է 79.8 հա: Հանքավայրի Տիգրանես տեղամասի պաշարները, ըստ վերջին տվյալների, կազմում են` 52.6 տոննա ոսկի եւ 210 տոննա արծաթ:

Հանքավայրի շահագործման պատճառով հասցված տնտեսական վնասը գնահատվել է տարեկան 3.2 մլն դրամ: Տնտեսական վնասը հաշվի է առնում՝ բնակչության առողջության վատթարացման հետ կապված ծախսերը, գյուղատնտեսությանը, անտառային եւ ձկնային տնտեսություններին հասցված վնասը, արդյունաբերությանը հասցված վնասը:

Նշենք, որ հանքավայրը շահագործելու իրավունքը պատկանում է «Գեոթիմ» ընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ