News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարտի 14-ին ժամը 18.40-ի սահմաններում «Շտապ օգնության» ենթակայանից ահազանգել են Փրկարար ծառայության կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Հարավ-Արեւմտյան թաղամասի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած եւ նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նշված շենք է մեկնել Երեւանի հատուկ փրկարարական ջոկատը, որը պարանների վրայից իջեցրել եւ «Շտապ օգնությանն» է հանձնել այդ աղջկան, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: 

«Առավոտի» փոխանցմամբ, աղջիկը Երեւանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Ա. Հ.-ն է, որը, հարեւանների փոխանցմամբ, ունի որոշ հոգեբանական խնդիրներ: Աղջիկը 12-րդ հարկից իրեն ցած է նետել, սակայն գետնին չի հասել, քանի որ 3-րդ հարկի լվացքի պարանները նրան պահել են:

Թե ինչն է եղել ինքնասպանության դիմելու պատճառը եւ արդյոք նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, կպարզի քննչական բաժինը, որտեղ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ