News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Լիբիայում դաշնային կառուցվածքի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը Բենղազիում մարտի 16-ին հարձակման է ենթարկվել հրացաններով եւ դանակներով զինված  դաշնության  մի խումբ հակառակորդների կողմից:

Խումբը ներխուժել է ինքնավարության կողմնակիցների ամբոխ եւ կրակ բացել, ցուցարարների շրջանում խուճապ է առաջացել:  Ըստ արտակարգ պայմաններում  բժշկական օգնություն ցուցաբերողների տվյալների` մեկ մարդ սպանվել է, հինգը` վիրավորվել:

Բացի դրանից` զինված անձինք հարձակվել են տեղական «Լիբիա ալ Ահրար» հեռուսաալիքի խմբագրության շենքի վրա, այդպիսով նրանք ցանկացել են խանգարել նրա թղթակիցներին ցույցը լուսաբանել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ արեւելյան Լիբիայում տոհմերի առաջնորդները եւ ազգային ապստամբների ղեկավարները կողմ են դաշնությանը:

Դաշնային կառուցվածքի հակառակորդները հայտարարում են, որ  երկիրը պետք է միասնական մնա:

Rbc-ն նշում է, որ Քիրենաիքիի ինքնավարության նախագիծը նախատեսում է խոշորագույն նավթահորերի անցումը Բենղազիի վերահսկողության ներքո: Դա իր հերթին առաջացնում է Արեւմուտքի երկրների անհանգստությունը, որոնք Տրիպոլիում նոր իշխանությունների հետ պայմանավորվածության խզման մտավախություն ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ