News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Մոզրով»-ի քարանձավը չի փլուզվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական հասարակայնության հետ կապերի գծով Մարինե Ավանեսյանը:

Նրա փոխանցմամբ` «Պատմշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ահազանգով ստեղծված աշխատանքային խումբը ՊՈԱԿ-ի մասնաճյուղի երկու պատասխանատու աշխատակիցները, Վայոց Ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, Եղեգնաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Աղաջանյանը, Եղեգնաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Արմեն Աղաջանյանը, մարտի 13-ին եղել են տեղում եւ  ծանոթացել իրավիճակին: Արդյունքում պարզվել է, որ «Մոզրով»-ի քարանձավը չի փլուզվել: «Նկատի ունենալով հարցի կարեւորությունն եւ հասարակական հնչեղությունը, մարտի 14-ին քարանձավի տարածքում նեղ մասնագիտական ուսումնասիրություն են կատարել նաեւ ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ, հնագետ Արտավազդ  Զաքյանը եւ Հայաստանի Անձավագիտական կենտրոնի նախագահության անդամ, անձավագետ-անձավախույզ Վահան Տեր-Ղազարյանը:  Ուսումնասիրությամբ եւս մեկ անգամ հաստատել են, որ «Մոզրով»-ի քարանձավը չի փլուզվել: Ա.Զաքյանի եւ Վահան Տեր-Ղազարյանի եզրակացությամբ մասնավորապես «քարանձավի  անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Խիստ վթարավտանգ  վիճակ է ստեղծվել կամարի հատվածում: Սա երկրաբանական ու բնակլիմայական ազդեցության հետեւանք է: Քարանձավի հիմնական ծավալը՝ մոտ 300 մետր վնասված չէ եւ վտանգ չի սպառնում քարայրի ամբողջությանը»:

Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է ժամանակավորապես մետաղյա ճաղավանդակներով ամբողջությամբ  փակել քարանձավի մուտքը եւ Անձավագիտական  կենտրոնի հետ համատեղ իրականացնել «Մոզրով»-ի քարանձավի տեխնիկական, երկրաբանական ուսումնասիրություն:

Նշենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները  հայտնել էին, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ