News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մարտի 17-ին, ժամը 15.39-ին Վայք քաղաքի գազի ծառայության տարածքային տեղամասի պետից տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Վայք քաղաքի Շահումյան փողոցի հեղեղատար կամրջի ծածկի սալը` վնասելով Վայք քաղաքի զորամասը սնուցող գազատար խողովակը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, փլուզվել է հեղեղատարի վրայով անցնող կամրջի ծածկի սալը (120 x 600 սմ)` վնասելով ստորեւ անցնող գազատար խողովակը (100 մմ տրամագիծ):

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են փլուզված սալը եւ իրականացրել հերթապահություն` մինչ աշխատանքների ավարտը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ